Վիրաբուժություն
Հաճախակի տրվող հարցեր պրոկտոլոգին. izmirlianmedicalcenter.com
1. Ո՞վ է կոլոպրոկտոլոգը:
Կոլոպրոկտոլոգը վիրաբույժ է, ով զբաղվում է հաստ աղու, շեքի շրջանի, հետանցքային ուղու հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման հարցերով:
2. Որքա՞ն հաճախ դիմել պրոկտոլոգի:
Երբ կան գանգատներ, պետք է պարտադիր դիմել կոլոպրոկտոլոգին: Հիվանդությունների կանխարգելման, վաղ շրջանում ախտորոշման համար ցանկալի է դիմել 1-2 տարին անգամ:
Վերջին տարիներին մարսողական համակարգի հիվանդությունների`թութքի, քաղցկեղի, խոցային կոլիտի, պարապրոկտիտների աճ է դիտվում: Պատճառներն են` էկոլոգիան, սննդակարգը, ապրելակերպը: Շատ կարևոր է աղիների նորմալ գործունեությունը, հարկ է ժամանակին կանխել լուծն ու փորկապությունը, քանի որ կղանքային զանգվածները` կուտակվելով աղու կորություններում, նպաստում են բորբոքումների, տարբեր ախտաբանական փոփոխությունների զարգանալուն:
3. Ինպե՞ս նախապատրաստվել պրոկտոլոգի հետ հանդիպմանը:
Կիրառվում են լուծողականներ և մաքրող հոգնաներ:
4. Ի՞նչ է թութքը:
Թութքը խորշիկավոր մարմնիկների, թութքային հանգույցների գերաճն է, որն ուղեկցվում է արյունահոսությամբ, թրոմբոզով կամ արտանկմամբ:
5. Ի՞նչ է արտաքին և ներքին թութքը և մի՞շտ է այն առաջանում հետանցքի շուրջ:
Եթե հանգույցները գտնվում են ուղիղ աղու և հետանցքային ուղու վերին բևեռում, դա ներքին թութքն է, իսկ եթե առաջանում են հետանցքային ուղու ստորին բևեռի և շրջակա մաշկի հատվածում`արտաքին թութքն է:
6. Ինչու՞ է առաջանում թութքը և ինչպե՞ս կանխել նրա զարգացումը:
Սաղմի զարգացման ընթացքում հետանցքային ուղում առաջանում են խորշիկավոր մամնիկներ, որոնք անհրաժեշտ են հետագայում ներքին սեղմանի գործունեության համար: Եթե ներքին սեղմանի մկանային հատվածը լիարժեք չի կարողանում ապահովել իր ֆունկցիան, դրան օժանդակում են խորշիկավոր մարմնիկները, որոնց գերաճը բերում է հանգույցերի մեծացման:
Թութքն առաջանում է մի շարք նպաստավոր պայմանների առկայության արդյունքում. սնունդը (կծու, թթու կերակուրները), աղիների գործունեության վիճակը (փորկապություն), ապրելակերպը (նստակյաց), ֆիզիկական գործոնները (տաքը, սառը), հղիությունը և ծննդաբերությունը կանանց մոտ: Նշանակություն ունի նաև անատոմիական դիրքը, կապանային համակարգը, բնածին արատները (երկար աղի, բարձր անկյուններ) և այլն, որոնք նպաստում են փորկապությանը:
7. Ինչպե՞ս է արտահայտվում թութքը:
Թութքն արտահատվում է թութքային հանգույցների` խորշիկավոր մարմնիկների գերաճով: Սովորաբար, սկսվում է ներքին թութքի ձևավորմամբ, որի ժամանակ, պացիենտը գանգատվում է հետանցքում օտար մարմնի առկայության զգացողությունից և ոչ լիարժեք կղազատումից: 1,5-2 տարի անց ի հայտ են գալիս . արյունահոսություն, թրոմբոզ, ցավային համախտանիշ, թութքային հանգույցների արտանկում:
8. Որո՞նք են թութքի զարգացման հիմնական պատճառները:
Բոլոր գործոնները էական և հավասարաչափ նշանակություն ունեն:
9. Կարո՞ղ է ինքնուրույն անցնել թութքը:
Սրացման փուլը կարող է անցնել, քանի որ բորբոքային գործընթաց է, որը կարող է նվազել կամ վերանալ: Դա հնարավոր է, եթե նպաստող պայմանները վերացվեն, թեև խորշիկները լիովին վերանալ չեն կարող: Պացիենտն ընտելանում է այդ վիճակին և կարծում է, թե ապաքինվել է:
10. Որքանո՞վ է անհրաժեշտ ռեկտոսկոպիան, ցավո՞տ է, արդյոք, միջամտությունը:
Ոչ թե ռեկտոսկոպիան, այլ` կոլոնոսկոպիան: Դա պարտադիր է հատկապես 45-46 տարեկանն անց անձանց մոտ: Հետազոտության անհրաժեշտությունը բխում է նրանից, որ թութքն առանձին հազվադեպ է հանդիպում` զուգակցվում է հաստ աղու այլ հիվանդությունների հետ, որոնց առկայությունը հարկ է ժխտել կամ հաստատել:
Միջամտությունն իրականացվում է տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ:
11. Ինչպե՞ս նախապատրաստվել կոլոնոսկոպիայի:
Նախապես մաքրվում է հաստ աղիքը՝ կատարվում է հոգնա կամ պացիենտը ստանում է լուծողական` ընդունված է մովիպրեպ դեղամիջոցը, ինչն ուժեղացնում և խթանում է աղեստամոքսային տրակտի պերիստալտիկան և լիարժեք կղազատման շնորհիվ մաքրում ամբողջ ուղին:
12. Ե՞րբ և ինչպե՞ս բուժել թութքը:
Ավելի լավ է կանխարգելել, քան` բուժել: Եթե հիվանդությունը ձևավորվել է, պետք է դիմել կոլոպրոկտոլոգի: Բուժումը պահպանողական է՝ քսուկների, մոմիկների, լոգանքների օգնությամբ: Եթե դրական ընթացք չի նկատվում և գործընթացը համառորեն շարունակվում է, ուղեկկցվում նոր բարդություններով, պետք է դիմել վիրահատական միջամտության
13. Ո՞ր քսուկներն են առավել արդյունավետ թութքի ժամանակ:
Դժվար է ասել և ճիշտ չէ հույսը դնել միայն քսուկների վրա, անհրաժեշտ է համալիր բուժում ստանալ, միաժամանակ, կարգավորել սննդակարգը, ապրելակերպը, վերացնել հիվանդությանը նպաստող այլ պատճառները:
14. Կարո՞ղ է թութքը վերածվել չարորակ ուռուցքի:
Կարող է` ինչպես բոլոր քրոնիկ բորբոքմամբ ախտահարված հյուսվածքների դեպքում: Կա հատուկ տեսություն՝ Վիրխովի տեսությունը, որը վերաբերվում է նաև թութքային հանգույցներին:
15. Հնարավո՞ր է ազատվել թութքից` առանց վիրահատության, բուժել կոնսերվատիվ եղանակով կամ ժողովրդական միջոցներով:
Հնարավոր է: Եթե պահպանողական բուժումն անց է կացվում վաղ փուլերում, այն կարող է արդյունավետ լինել: Օգտագործվում են նաև ժողովրդական տարբեր միջոցներ, թեև լիարժեք արդյունավետ չեն կարող լինել:
16. Թութքը չբուժելու դեպքում ի՞նչ բարդություններ կարող են զարգանալ:
Կարող են լինել արյունահոսություններ, թրոմբոզներ, պարապրոկտիտ, արտանկում և, եթե դա երկար ժամանակ չբուժված թութք է, արտանկման արդյունքում զարգանում է սեղմանի անբավարարություն (հիվանդը լիարժեք չի կարողանում պահել հեղուկ կղանքը և գազերը): Քրոնիկ փորկապությունը կարող է զարգացնել կանգային վիճակ, որի դեպքում կղանքը երկար ժամանակ առնչվելով լորձաթաղանթի հետ, իր պարունակությամբ նպաստում է կանցերոգեն նյութերի առաջացմանը, սպիտակուցների քայքայման շնորհիվ: Արդյունքում առաջանում են կանցերոգեն նյութեր` բերելով լորձաթաղանթում փոփոխությունների և նորագոյացությունների առաջացման:
17. Թութքի բուժման ի՞նչ մեթոդներ կան ներկայում:
Դասական եղանակը վիրահատությունն է: Ներկայում լայն կիրառվում են քիչ ինվազիվ եղանակները: Դրանց թվում են ինֆրակարմիր ֆոտոկոագուլացիան, լատեքսային օղակների կիրառումը, լազերային եղանակը, սկլերոթերապիան, որոնք վաղ փուլերում տալիս են դրական արդյունք, կամ որոշ ժամանակ արդյունավետ են համարվում: Բարդացած ձևերի դեպքում, միանշանակ, անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն:
18. Խոսենք թութքի բուժման ժամանակ կիրառվող լատեքսային օղակների մասին: Ի՞նչ հավանական բարդություններ կարող են լինել դրա կիրառումից հետո:
Յուրաքանչյուր եղանակ ունի իր բարդությունը: Լատեքսային եղանակը լայն կիրառվող տարբերակներից է: Բարդություններից է արյունահոսությունը: Լատեքսային օղակը ռետինե ժապավեն է, որը` սեղմելով, կասեցնում է արյան շրջանառությունը և մեռուկացնում թութքային հանգույցը: Արդյունքում նեկրոզի ենթարկված հանգույցը պոկվում է:
19. Արտաքին հանգույցների դեպքում կարելի՞ է կիրառել օղակման մեթոդը:
Ոչ: Շատ ցավոտ է և դա հնարավոր չէ կիրառել:
20. Սուր թրոմբոզի ժամանակ անհրաժե՞շտ է, արդյոք, հեռացնել թութքային հանգույցները:
Ցանկալի է սուր գործընթացը բուժել, հետո միայն` վիրահատել: Բայց, քանի որ թրոմբոզն ուղեկցվում է ուժեղ ցավերով, նախընտրելի է անմիջապես կատարել վիրահատական բուժում միայն մասնագիտացված կլինիկաներում:
21. Ի՞նչ արժե թութքի վիրահատությունը:
Վիրահատությունն արժե 220.000 ՀՀ դրամ: Պետ պատվերի շրջանակում անվճար է:
22. Ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի թութքի ժամանակ:
Առաջինը սննդակարգի հարցն է, պետք է բացառվեն սուր, գրգռիչ կերակուրները: Երկրորդը՝ խնամքը, քանի դեռ թութքը որպես հիվանդություն չի ձևավորվել, հարկ է սառը ջրով լվացումներ կատարել: Եթե կա ձևավորված թութք, լվացումները պետք է կատարել գոլ ջրով: Անհրաժեշտ է կարգավորել կղազատման ընթացքը, որքան հնարավոր է քչացնել դրա ժամանակ ֆիզիկական գործոնը: Երրորդը՝ ապրելակերպը, պետք է լինի ակտիվ: Այդ ամենին զուգահեռ հարկ է կիրառել նաև բուժական միջամտություններ՝ օգտագործել մոմիկներ և այլն :
23. Ի՞նչ անել թութքի ժամանակ ծննդաբերությունից հետո:
Մանկաբարձ-գինեկոլոգները պետք է ուշադրություն դարձնեն այդ հարցին մինչև ծննդաբերությունը: Ծննդաբերությունից հետո կոլոպրոկտոլոգը նշանակում է բուժում` համաձայնեցնելով այն մանկաբարձ-գինեկոլոգի հետ:
24. Ինչպե՞ս բուժել թութքը տնային պայմաններում:
Տնային պայմաններում նշանակվում է ամբուլատոր բուժում` կոլոպրոկտոլոգի զննումից հետո, որպեսզի բացառվեն մյուս հիվանդությունները: Օգտագործվում են քսուկներ, մոմիկներ, լոգանքներ` կալիումի պերմանգանատի լուծույթով:
Կարդացեք նաև
Ապենդիցիտը հաստ աղու որդանման ելունի՝ կույր աղու, բորբոքումն է:
Կույր աղին տեղակայված է որովայնի խոռոչի ստորին աջ մասում...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Ընդհանուր անզգայացումը՝ նարկոզը, անեսթեզիոլոգի կողմից ցավազրկող դեղերով արհեստականորեն առաջացրած և վերադարձելի գիտակցության բացակայությունն է, երբ առաջանում է ցավազրկում, ինչը հնարավորություն է...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
Որքա՞ն հաճախ է հանդիպում գլխուղեղի անոթների անևրիզման։
Գլխուղեղի անոթների անևրիզման գլխուղեղի անոթային հիվանդություն է: Ըստ վերջին տարիների...
Կրծքային վիրաբուժության մեջ ի՞նչ տեղ գրավում վնասվածքները:
Կրծքային վիրաբուժության հիմնական ախտաբանություններից են կրծքավանդակի վնասվածքները...
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն